Երևանի Թաիրովի փողոցում ծառը կոտրվել, ընկել է ճանապարհի երթևեկելի հատված և փակել այն՝ վնասելով էլեկտրական լարեր և գազատար խողովակ
Մայիսի 24-ին, ժամը 20։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցում ծառը կոտրվել է և ընկել, փակելով ճապանապարհի երթևեկելի հատվածը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառը կոտրվել, ընկել է ճանապարհի երթևեկելի հատված, փակել այն՝ վնասելով էլեկտրական լարեր և գազատար խողովակ։
Փրկարարները և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։
Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կարգավարներին։