«Ես պատրաստ եմ, երբ դուռը բացվի». Թինա Թերները չէր վախենում մահից
Լեգենդար Թինա Թերները իր հետևում թողեց 60 տարիների բեմական կյանք: Նա հիասքանչ ու յուրահատուկ էր իր յուրաքանչյուր կատարման մեջ։ Երկրպագուները հիանում էին նրանով։
2008 և 2009 թվականներին` 70 տարեկանում, երգչուհին հրաժեշտի համաշխարհային շրջագայություն իրականացրեց, որին ավելի քան մեկ միլիոն մարդ մասնակցեց:
Երգչուհին բուդդիզմ էր դավանում և չէր վախենում մահից։ Մի առիթով նա ասել է. «Ես պատրաստ եմ, երբ դուռը բացվի»: Երգչուհին հաղթահարեց թմրամոլությունը և տպավորիչ ձևով վերադարձավ բեմ։
Հավելենք, որ Թինա Թերները մահացել է մայիսի 24–ին՝ 83 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո Շվեյցարիայի Ցյուրիխի մերձակայքում գտնվող իր տանը։
1/12
Թինա Թերները Լոս Անջելեսում՝ «Գրեմմի» մրցանակը ձեռքին, 1985 թ.
2/12
70–ամյա Թինա Թերները եվրոպական շրջագայության ժամանակ, 2009 թ.
3/12
Թինա Թերները Pepsi-ի նախագահ Ռոջեր Էնրիկոյից «շոկոլադե ոտք» է ստանում, 1985 թ.
4/12
Թինա Թերների ելույթը Փարիզի Palais Omnisports-ում, 1987թ.
5/12
Ռոբերտ Ռեդֆորդը, Թինա Թերները, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, առաջին տիկին Լորա Բուշը և փոխնախագահ Դիկ Չեյնին 2005թ.
6/12
48-ամյա ռոք աստղ Թինա Թերները կեցվածք է ընդունում լուսանկարիչների համար Բուենոս Այրեսի Sheraton հյուրանոցի մոտ, 1988 թ.
7/12
Թինա Թերները Բեյոնսեի հետ ելույթ է ունենում Գրեմմիի 50-րդ մրցանակաբաշխության ժամանակ, Լոս Անջելես, 2008 թ.
8/12
Թինա Թերները Հոլիվուդյան փառքի ծառուղում` իր աստղի կողքին, 1986թ
9/12
Թինա Թերները և Լայոնել Ռիչին «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ հինգ մրցանակ են շահել, 1985 թ.
10/12
Թինա Թերների մենահամերգը Կրեմլի պալատում, 1996 թ.
11/12
Թինա Թերները Pathe Marconi-ի նախագահ Գայ Դելուզից ստանում է Golden Record մրցանակը, 1986 թ.
12/12
Ծաղիկներ՝ Հոլիվուդյան փառքի ծառուղում գտնվող երգչուհու աստղի շուրջը
«Ես պատրաստ եմ, երբ դուռը բացվի». Թինա Թերները չէր վախենում մահից
Լեգենդար Թինա Թերները իր հետևում թողեց 60 տարիների բեմական կյանք: Նա հիասքանչ ու յուրահատուկ էր իր յուրաքանչյուր կատարման մեջ։ Երկրպագուները հիանում էին նրանով։
2008 և 2009 թվականներին` 70 տարեկանում, երգչուհին հրաժեշտի համաշխարհային շրջագայություն իրականացրեց, որին ավելի քան մեկ միլիոն մարդ մասնակցեց:
Երգչուհին բուդդիզմ էր դավանում և չէր վախենում մահից։ Մի առիթով նա ասել է. «Ես պատրաստ եմ, երբ դուռը բացվի»: Երգչուհին հաղթահարեց թմրամոլությունը և տպավորիչ ձևով վերադարձավ բեմ։
Հավելենք, որ Թինա Թերները մահացել է մայիսի 24–ին՝ 83 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո Շվեյցարիայի Ցյուրիխի մերձակայքում գտնվող իր տանը։
12/12
Ծաղիկներ՝ Հոլիվուդյան փառքի ծառուղում գտնվող երգչուհու աստղի շուրջը
Աղբյուրը՝ armeniasputnik.am