Իր «Մեկ մարդու արհեստը» հոդվածաշարում (տես «Ազգ» օրաթերթ, ապրիլ, 2023) անվտանգության հարցերով փորձագետ Վլադիմիր Դարբինյանն անդրադարձել է Հայաստանում ստեղծվելիք արտաքին հետախուզության ծառայության հիմնախնդրին: Ինչպես իրավամբ նկատում է հեղինակը, այնպես չէ, թե նախկինում հարցը չի քննարկվել: Այլ հարց է, թե ինչո՞ւ դրան միս ու արյուն չի տրվել, որոնք են եղել գաղափարին հօգուտ կամ դեմ ուղղված փաստարկները և որոնք էին դրանք, որ առիթ հանդիսացան մեր այս օրերում (հարցը պաշտոնապես բարձրացվել է 2021 թվին) նման կառույց ունենալու խնդիրը կարևորելուն, խոսքից գործի անցնելուն:
Հոդվածին ամբողջապես ծանոթանալու որոշումը թողնելով ընթերցողին` ներկայացնենք այն հատվածները, որտեղ հեղինակի մտահոգություններն են խնդրո առնչությամբ: Սրանով միաժամանակ մենք փորձում են զրույցի մեջ ներքաշել բոլոր այն շահագրգիռ անձանց, կազմակերպություններին, կառուցներին, որոնց համար թանկ է հայաստանյան ազգային անվտանգությունը, երկրի ճակատագիրը:
Եվ այսպես`«Ոչ ոք դեռ չի կարող ասել, թե նոր ստեղծվող հետախուզությունը ե՞րբ ոտքի կկանգնի, ի՞նչ ստորաբաժանումներ կգործեն դրա կազմում, ինչպիսի՞ն կլինի դրա տեխնիկական հագեցվածությունը, ի՞նչ «ծածկերի» տակ կգործի նորաստեղծ կազմակերպությունը (իսկ սա ամենակարևոր և ամենագաղտնի մեխանիզմներից մեկն է), և կարևոր ընդգծված հանգամանքներից մեկը՝ գաղափարախոսությունը, որը կդրվի կազմակերպության հիմքում, և բյուջեն: Ֆինանսներն են, որ կծածկեն ե՛ւ անհատների, ե՛ւ կազմակերպության խոցելիությունը:
Մեկ այլ կարևոր հանգամանք. ո՞վ կղեկավարի կազմակերպությունը: Գաղտնիք չէ, յուրաքանչյուր գրագետ հետախույզ իր կարիերայի ընթացքում որոշակի ժամանակահատված պարտադիր պետք է հակահետախուզությունում աշխատած լինի, «օտար» դաշտում աշխատող հետախույզի համար դա շատ կարևոր է: Դա անհրաժեշտ է նաև հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների համար:
Ո՞վ կարող է ղեկավարել հետախուզությունը կամ ընդհանրապես հատուկ ծառայությունը: Գրագետ պրոֆեսիոնալը (դա շատ ցանկալի է), լավ վերլուծաբանը (տեղեկատվությունների հետ գործ ունեցող), կամ փորձառու քաղաքագետը (գոնե որոշակի արտաքին քաղաքական գործունեության փորձ ունեցող, տեղեկատվությունը ճիշտ գնահատելու ունակ): Անհրաժեշտ է նաև, որ հատուկ ծառայության ղեկավարը շնորհալի անձնավորություն լինի, նա պետք է քաջ ծանոթ լինի իր սեփական երկրի ներքին քաղաքականությանը, տնտեսական խնդիրներին, միջազգային իրավիճակին, ուժեղ կամքի տեր լինի, կազմակերպչական ջիղով և, իհարկե, նրան հարկավոր է անսահման համբերություն, արդարության անբասիր զգացում, նամանավանդ ենթակաների նկատմամբ:
...Ե՛վ պետության ղեկավարը, և՛ հետախուզության ղեկավարը պետք է շատ զգույշ լինեն և խուսափեն վերոհիշյալ հատուկ ծառայությունը բյուրոկրատական և իներցիոն կառույցի վերածելու վտանգից: Դա լինում է այն ժամանակ, երբ հատուկ ծառայությունը փորձում է գուշակել, թե ի՞նչ պետք է զեկուցել ղեկավարությանը և, ավելի վատ, թե ինչպե՞ս գոհացնել և հաճոյանալ երկրի ղեկավարությանը, թաքցնելով իրական օպերատիվ-քաղաքական իրավիճակը»:
Ավելի շատ հարցեր, քան պատասխաններ