Աշխարհ

26.05.2023 11:57


Կրասնոդարը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը

Կրասնոդարը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը

Կրասնոդարը մայիսի 26-ի գիշերը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Այս մասին հայտնում է Baza-ն, գրում է Lenta.ru-ն։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ենթադրվում է, որ քաղաքի վրա աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգ (ՀՕՊ), սակայն առնվազն մեկ անօդաչու թռչող սարք է պայթել՝ բախվելով Մորսկայա փողոցում գտնվող գրասենյակային շենքին։ Ավելի ուշ ցանցում հայտնվել է անօդաչու թռչող սարքի թռիչքի տեսանյութ։ Կադրերը հրապարակում է Baza-ն։

Բազմահարկ շենքի պատուհանից արված տեսանյութում երևում է բռնկումը՝ պայթյունի ձայնով։

Օպերատիվ շտաբը հաստատել է քաղաքում տեղի ունեցած պայթյունը։ Պաշտոնյաների խոսքով՝ դեպքի վայր ժամանած շտապօգնությունը հրդեհ չի հայտնաբերել, սակայն շենքի տանիքին և պատուհաններին վնաս է հասցվել։

Արտակարգ պատահարից զոհեր և վիրավորներ չկան։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը