Միխայիլ Գալուստյանը և Դեմիս Կարիբիդիսը երկու եղբոր դեր կխաղան հնդկական ֆիլմում
Ռուսական ТНТ հեռուստաալիքը Հնդկաստանի հետ համատեղ լիամետրաժ ֆիլմ է պատրաստում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Գազպրոմ-Մեդիա հոլդինգ-Զվարճալի հեռուստատեսության» կառավարիչ տնօրեն Թինա Կանդելակիին։
Ըստ Կանդելակիի՝ նախատեսված է մեծ հնդկական ֆիլմ երկու եղբայրների մասին, որոնց բաժանել է ճակատագիրը։«Շնորհիվ այդ ճակատագրի՝ նրանք ի վերջո կհանդիպեն և կարժանանան մոր ու հոր սիրոն»,-նշել է Կանդելակին։ Եղբայրների դերերը կատարելու են Comedy Club-ի աստղեր, ռուսաստանցի շոումեններ Միխայիլ Գալուստյանը և Դեմիս Կարիբիդիսը։
Միխայիլ Գալուստյանը և Դեմիս Կարիբիդիսը երկու եղբոր դեր կխաղան հնդկական ֆիլմում
Ռուսական ТНТ հեռուստաալիքը Հնդկաստանի հետ համատեղ լիամետրաժ ֆիլմ է պատրաստում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Գազպրոմ-Մեդիա հոլդինգ-Զվարճալի հեռուստատեսության» կառավարիչ տնօրեն Թինա Կանդելակիին։
Ըստ Կանդելակիի՝ նախատեսված է մեծ հնդկական ֆիլմ երկու եղբայրների մասին, որոնց բաժանել է ճակատագիրը։ «Շնորհիվ այդ ճակատագրի՝ նրանք ի վերջո կհանդիպեն և կարժանանան մոր ու հոր սիրոն»,-նշել է Կանդելակին։ Եղբայրների դերերը կատարելու են Comedy Club-ի աստղեր, ռուսաստանցի շոումեններ Միխայիլ Գալուստյանը և Դեմիս Կարիբիդիսը։
Աղբյուրը՝ style.news.am