Կարծիք

26.05.2023 13:11


Քանի որ ներսում լեգիտիմություն չունի, հենվում է դրսի խաղացողների վրա

Քանի որ ներսում լեգիտիմություն չունի, հենվում է դրսի խաղացողների վրա

Ցանկացած իշխանություն պետք է ունենա լեգիտիմություն, որն ունի երկու բաղադրիչ՝ արտաքին և ներքին:

Կա՛մ իշխանությունն ունի իր ժողովրդի վստահությունը, որի վրա հենվելով իր հարաբերություններն է կառուցում արտաքին աշխարհի հետ, կա՛մ իր ժողովրդի վստահությունը, իշխանությունը պահելու համար հենվում է արտաքին խաղացողների վրա ու նրանց օգնությամբ ճնշում իր ժողովրդին:

Երկրորդ տարբերակի դեպքում, արտաքին ուժերին իր ժողովրդի դեմ օգտագործելու համար պետք է զիջումների գնա իր ազգային շահերի հաշվին:

Այսօր, Հայաստանում մենք ունենք երկրորդ դեպքը՝ գործող կառավարությունը զիջում է մեր ազգային շահերը և ստանում դրսի խաղացողների օժանդակությունը, իսկ դրա համար պետք է հանրությանը պառակտված պահի:

Պատահական չէ, որ այս կառավարության քարոզիչների ողջ թեզերը կառուցված են արտաքին քաղաքականության վրա, թե՝ ում ենք հովանավոր ընտրում և ում ինչ ենք զիջում։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը