Լրահոս

26.05.2023 15:37


Վերջին զանգը՝ Արցախում (լուսանկար)

Վերջին զանգը՝ Արցախում (լուսանկար)

Այսօր՝ մայիսի 26-ին, ի թիվս Հանրապետության մյուս կրթօջախների, ուսումնական տարվա, իսկ շրջանավարների համար նաև դպրոցական կյանքի ավարտն ազդարարող Վերջին զանգը հնչել է Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան համար 11 ավագ դպրոցում: Շրջավարտ Նանե Սարգսյանի խոսքով՝ դպրոցական կյանքի վերջին տարիներն անցան արտասովոր պայմաններում, փորձություններով լի՝ համաճարակ, պատերազմ, շրջափակում: «Բայց մենք մեր մեջ ուժ գտանք և բնականոն կերպով շարունակեցինք մեր ուսումը»,Արցախպրես»-ի փոխանցմամբ ասել է շրջանավարտը՝ հավելելով, որ իր ապագան տեսնում է Արցախում և սովորելու, ապրելու ու արարելու է այստեղ:

Վերջին զանգը՝ Արցախում

Այս խորագրի վերջին նյութերը