Լրահոս

27.05.2023 08:00


Ձորաղբյուրի գյուղապետարանի մոտ բախվել են «ԳԱԶ 66»-ն ու Renault-ն․ վերջինս կողաշրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Ձորաղբյուրի գյուղապետարանի մոտ բախվել են «ԳԱԶ 66»-ն ու Renault-ն․ վերջինս կողաշրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Ժամը 19․30-ի սահմաններում Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Ձորաղբյուր բնակավայրի գյուղապետարանի հարևանությամբ բախվել են «ԳԱԶ 66» և Renault մակնիշի ավտոմեքենաները։ Գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, որին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, իսկ 1 հոգու էլ Աբովյան բժշկական կենտրոնի օգնության բրիգադը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Բախման հետևանքով Renault-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց ու կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի հողամասում։

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնել է, որ «Renault» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած «GAZ» մակնիշի բեռնատարին, այնուհետև՝ տան պատին և կողաշրջվել:

«Յ. Ս.-ն (ծնված 1964 թ․) հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղղել այն և քաղաքացի Տ. Ա.-ի (ծնված 1973 թ.) դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային»,-ասված է ծառայության տարածած տեղեկության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը