Լրահոս

27.05.2023 09:25


Մանրամասներ՝ Ափնագյուղի պայթյունից․ վիրավորի վերին վերջույթները կտրվել են

Մանրամասներ՝ Ափնագյուղի պայթյունից․ վիրավորի վերին վերջույթները կտրվել են

Ափնագյուղում ավտոտեխսպասարկման կետում տեղի ունեցած գազի բալոնի պայթունի հետեւանքով վիրավորվածը տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Երևանյան խճուղու 1 հասցեում գործող ավտովերանորոգման կետում Արագածոտնի մարզի բնակիչ, 42-ամյա Էդիկ Մ․-ն ավտոմեքենայի առանձնացված շարժիչի վրա վերանորոգման աշխատանքներ է կատարել, երբ շարժիչի ներքևի հատվածում դեռևս չպարզված հանգամանքներում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով Էդիկ․Մ․-ն մարմնական վնասվածքներ է ստացել, և ըստ դեպքի վայրում հավաքվածների, վերջույթները կտրվել են։

Պայթյունի հետևանքով վնասվել են ավտովերանորոգման կետի տանիքը, մոտակա ավտոտեխսպասարկման կետի ապակիները և Jeep մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը։

Այս խորագրի վերջին նյութերը