Թուրքիան պահում է ԵՄ-ին անդամակցության նպատակը, բայց հազիվ թե պրոցեսն «աշխուժանա» առաջիկայում. Չավուշօղլու
Թուրքիան պահպանում է Եվրամիությանն անդամակցության նպատակը, բայց հազիվ թե պրոցեսն «աշխուժանա» առաջիկայում, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նա ավելացրել է, որ Անկարան առայժմ հարաբերություններ կզարգացնի Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Պարսից ծոցի երկրների հետ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Բայց ես կարծում եմ, որ ԵՄ-ին մեր անդամակցության գործընթացը չի աշխուժանա առաջիկայում։ Եվ նկատի ունեցեք, որ դա մեր մեղքը չէ»,-նշել է Չավուշօղլուն։ Թե ում վրա է դնում մեղքը՝ նախարարը չի ճշտել, տեղեկացրել է «Կոմերսանտը»։
Թուրքիան 1987թ. ԵՄ-ին անդամակցության հայտ է ներկայացրել, բայց անդամակցության ամսին բանակցությունները սկսվել են միայն 2005թ.։ 2016թ. Թուրքիան չեղարկել է վիզաները միության երկրների համար։ 2022թ. փետրվարին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել, հունիսին Կիևը ստացել է թեկնածուի կարգավիճակ։ Politico-ն գրել է, որ ԵՄ-ն ընդլայնվելու դեպքում ստիպված է լինելու ընտրություն կատարել Ուկրաինայի և Թուրքիայի միջև։

Աղբյուրը՝ news.am