Աշխարհ

27.05.2023 17:20


Թռիչքի ժամանակ ինքնաթիռի դուռը բացած կորեացի տղամարդը բացատրել է իր արարքի պատճառները

Թռիչքի ժամանակ ինքնաթիռի դուռը բացած կորեացի տղամարդը բացատրել է իր արարքի պատճառները

Asiana Airlines-ի կորեացի ուղևորը, ով Հարավային Կորեայի Դեգու քաղաքում վայրէջք կատարելուց րոպեներ առաջ բացել էր ինքնաթիռի դուռը, ոստիկանությանն ասել է, որ նման քայլի է դիմել, քանի որ «անհարմար» է զգացել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Yonhap գործակալության տվյալներով՝ տղամարդը ոստիկանությունում հայտնել է, որ «ցանկացել է արագ դուրս գալ ինքնաթիռից»։

Նա նաև անկեղծացել է, որ սթրեսային վիճակում է եղել, քանի որ վերջերս կորցրել է աշխատանքը։

Տղամարդը բացել էր ինքնաթիռի դուռը, երբ այն 213 մետր բարձրության վրա է եղել, ինչը խուճապ է առաջացրել ուղևորների շրջանում։ Հարավային Կորեայի տրանսպորտի նախարարության պաշտոնյան հայտնել է, որ երկրի մակրեևույթին մոտ մակարդակներում հնարավոր է բացել վթարային ելքերը, քանի որ այդ ժամանակ ինքնաթիռի ներսի և դրսի ճնշման մակարդակները մոտ են։

Ուղևորներից ինը վայրէջքից հետո շնչառական խնդիրներով տեղափոխվել են հիվանդանոց, ապա ժամեր անց դուրս գրվել բուժհաստատությունից։

Նշվում է, որ ոստիկանությունը մտադիր է կալանավորել միջադեպի պատճառ դարձած տղամարդուն։

Այս խորագրի վերջին նյութերը