Լրահոս

27.05.2023 20:24


Դանակահարություն Շերամի փողոցում․ 22-ամյա երիտասարդն ինքնախոստովանական ցուցմունք է տվել

Դանակահարություն Շերամի փողոցում․ 22-ամյա երիտասարդն ինքնախոստովանական ցուցմունք է տվել

Մայիսի 24-ին, ժամը 04.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Շերամի փողոցից կտրած-ծակած վերքերով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխել 26-ամյա երիտասարդի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ու քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածին վնասվածքը պատճառել են 18 և 26 տարեկան երկու երիտասարդ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 18-ամյա երիտասարդը նույն օրը Անդրանիկի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին:

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 25-ին 22-ամյա երիտասարդը ներկայացել է Մալաթիայի բաժին և խոստովանել, որ ինքն է դանակով խփել հիվանդանոց տեղափոխված երիտասարդին:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը