Մայիսը մեզ համար հաղթական է համարվում։ Գոնե մինչև 2020-ը այդպես էր։ Մայիսին է հիմնադրվել 1-ին Հանրապետությունը։ Մայիսին ենք հաղթել նացիզմին։ Մայիսին նշվում է Եռատոնը։
Հիմա տոները մեզանից գողացվել են։ Որովհետև ո՛չ հաղթանակներից, ո՛չ պարտություններից դասեր չքաղեցինք։ Մայիսի 28-ն այս առումով դառնում է մտորելու օր՝ լինե՞լ, թե՞ չլինել հարցադրմամբ։
Օրվա իշխանությունը բռնել է չլինելու ուղին։ Նրանք, ովքեր լինելու կողմնակից են, պետք է անհատական ու թիմային որոշում կայացնեն, պատասխանատվություն վերցնեն։
Այսօր թիմակիցներով ծաղիկներ դրեցինք 1-ին Հանրապետության ստեղծման հիմքերում կանգնած Արամ Մանուկյանի շիրիմին։ Մենք մեր մեծերին պետք է հիշենք և թույլ չտանք, որ իրենց ստեղծածը փոշիանա։
Այսօր տեղի կունենա «Մայր Հայաստան» անունը կրող ժողովրդական շարժման հիմնադրումը։ Մենք հատուկ ենք այս օրն ընտրել, որպեսզի ընդգծենք մեր նպատակներն ու արժեքները։
Օրվա իշխանությունը մայիսն ուզում է ջնջել մեր պատմական օրացույցից։ Մեր խնդիրը հաղթանակների մայիսին տեր կանգնելն ու օրացույցն, իրոք, տոնական դարձնելն է։
Շնորհավորում եմ բոլորիս, բայց դեռ տոնական բաժակի համար վաղ է։ Տոնը կլինի, երբ որ մայիսը կրկին կդառնա խորհրդանշական ու հաղթական։
Խորհրդանշական ու հաղթական մայիս

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից