Կարծիք

28.05.2023 14:19


«Հերոս» նախարարը

«Հերոս» նախարարը

Արդեն որերորդ անգամ ադրբեջանցիները անարգել խախտում են Հայաստանի «ինքնիշխան» տարածքը։ Այս անգամ նրանք գերեվարել են երկու զինվորականների։ Մինչ այս դեպքը, կրակոցներ, զոհեր, վիրավորներ։ Մոտ մեկ ամիս առաջ երկու ադրբեջանցի զինվորներ ազատ շրջում էին Սյունիքում, մարդ սպանում։ Դրանից առաջ 15 հայ զինվորականներ ողջակիզվեցին Վարդենիսում։ Անցյալ տարվա սեպտեմբերին՝ 200-ից ավելի զոհեր և տարածքային կորուստներ։

Եվ նման․․․ բառադի երկրում գոյություն ունի պաշտպանության նախարա՞ր և նա այսքանից հետո հրաժարական չի՞ տալիս։ Այո՛ կա․ նա, ինչպես բոլոր քպ-ականները հարիֆ չի և մտածում է ոչ թե Հայաստանի սահմանների անառիկության, թշնամուն հակահարված տալու, թշնամու կողմից Հայաստանի տարածքները ազատագրելու, այլ միայն ու միայն իր ընտանիքի մասին՝ շքեղ բնակարան, վայելքներ, և իր տիրոջ հրամանով՝ «հերոսաբար» հրաժարվում է մեկնել Մինսկ, ՀԱՊԿ-ի հավաքին։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը