Աշխարհ

28.05.2023 23:03


Քըլըչդարօղլուն Թուրքիայի այս ընտրություններն անվանել է երկրի պատմության ամենաանարդար ժամանակաշրջաններից մեկը

Քըլըչդարօղլուն Թուրքիայի այս ընտրություններն անվանել է երկրի պատմության ամենաանարդար ժամանակաշրջաններից մեկը

Թուրքիայում նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ընտրություններն անվանել է երկրի պատմության ամենաանարդար ժամանակաշրջաններից մեկը։

Նա ասել է, որ ընթացիկ ընտրություններից հետո շարունակելու է պայքարել Թուրքիայում ժողովրդավարության համար։

Ընդդիմադիր գործչի ելույթը հրապարակված է նրա թվիթերյան էջում։

Ավելի վաղ նրա մրցակից, երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր հաղթանակ տանելու մասին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը