Ադրբեջանի նախագահ Ալիևն ու փոխնախագահ Ալիևան շնորհավորել են Էրդողանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել ու պատրաստակամություն է հայտնել այցելել Թուրքիա՝ նշելու ընտրությունների հաղթանակը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ունեցած ելույթում։
Նա նշել է, որ Ադրբեջանի, Ուզբեկստանի, Լիբիայի և այլ երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել Թուրքիայի ղեկավարի հետ միասին տոնել հաղթանակը։
Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան Instagram-ի իր պաշտոնական էջում շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
«Ես անկեղծորեն շնորհավորո՛ւմ եմ պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու թանկագին քույր Էմինե խանումին հաղթանակի կապակցությամբ: Թո՛ղ հավերժ ու անկործան լինի մեր ժողովուրդների եղբայրությունը: Թուրքիայի ողջ ժողովրդին մաղթո՛ւմ եմ քաջառողջություն, երջանկություն ու խաղաղություն: Թող Մեծ Ալլահը պահպանի Ադրբեջանն ու Թուրքիան»,-ասվում է հրապարակման մեջ։

Աղբյուրը՝ tert.am