Վթարից մահացածը ըմբիշ պատանիներից մեկի հայրն է. երեխաները Այգեստանում էին ըմբշամարտ պարապում
Արտաշատ-Գառնի ավտոճանապարհին 2 օր առաջ տեղի ունեցած ավտովթարից մահացած «Վազ 2106»-ի վարորդը ըմբիշ պատանիներից մեկի հայրն է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Վերին Արտաշատի վարչական ղեկավար Աշոտ Ղազարյանից:
Նա պատմեց, որ պատանին և հայրը Վերին Արտաշատից էին, տղան Այգեստան վարչական շրջանում էր ըմբշամարտի դասերի հաճախում:
«8-ից 13 տարեկան երեխաներ են մեքենայում եղել: Այգեստանից, Զովաշենից, Վերին Արտաշատից կային երեխաներ: Այգեստանում էին պարապում, այդ օրն էլ գնում էին Գառնի՝ մրցումների»,-պատմեց վարչական ղեկավարը:
Նշենք, որ վթարից տուժած երեխաներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ։
Դեպքի առնչությամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կա նախաձեռնված քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 342-րդ հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) հատկանիշներով:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Արտաշատից Գառնի տանող ճանապարհի 14-րդ կիլոմետրի հատվածում, դեպի Գառնի գնացող ուղեմասում, միմյանց են բախվել Գառնի գյուղի 42 ամյա բնակչի կողմից վարած «Վոլցվագեն Այդի 4» մակնիշի ավտոմեքենան և Վերին Արտաշատի բնակավայրի 38 ամյա բնակչի կողմից վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան։
Վթարի հետևանքով «Վազ 2106»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի 6 ուղևորները, որոնց թվում 5-ը՝ երեխաներ, ինչպես նաև մյուս ավտոմեքենայի վարորդը, մարմնական տարբեր աստճանի վնասվածքներով տեղափոխվել են Երևան քաղաքի բժշկական հաստատություններ։
Ըստ նախնական տվյալների՝ «Վազ 2106» ավտոմեքենայով ըմբշամարտի 2 մարզիչները երեխաների հետ մեկնելիս են եղել Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու նպատակով։