Լրահոս

29.05.2023 15:33


Ո՞ր հեռախոսներն են «Պեգասուս»-ի վարակումների համար ավելի խոցելի (տեսանյութ)

Ո՞ր հեռախոսներն են «Պեգասուս»-ի վարակումների համար ավելի խոցելի (տեսանյութ)

«Պեգասուս»-ը հիմնականում վարակում է Apple հեռախոսները, երբեմն նաև Անդրոիդ հեռախոսներ։

Այսօր ասուլիսի ժամանակ ասել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը․

««Պեգասուս»-ը հաճախ հետքեր չի թողնում, դրա համար այն, ինչի մասին մենք հիմա տեղյակ ենք, միայն Iphone հեռախոսների մասով գիտենք, իսկ մյուս հեռախոսների մասով դեռ չգիտենք, թե ինչ է կատարվում:

ՊՆ Nokia հեռախոսը վարակել չեն կարող, այն քարի կտոր է, բայց դրանք միանշանակ անվտանգ չեն: Ճիշտ է, «Պեգասուս»-ով չեն վարակվի, բայց եթե դրանով խոսում եք սահմանի մոտ, թշնամին կարող է ամբողջությամբ լսել»,-ասել է փորձագետը։

Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ այդ ծրագիրն առաջին անգամ է կիրառվում պատերազմի ժամանակ, այդ իսկ պատճառով էլ մեծ քննարկման առարկա դարձավ: Այն արտադրվում է Իսրայելի կողմից, արտադրողները նախկին զինվորականներ են:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը