Լրահոս

29.05.2023 17:48


«Տելեգրամ»-ով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը վերաբերող քրեական գործով անցնում է 250 անձ

«Տելեգրամ»-ով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը վերաբերող քրեական գործով անցնում է 250 անձ

«Տելեգրամ» ալիքների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հարցով Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում լուրջ աշխատանքներ են իրականացվել, մոտ ժամանակներս այդ մասին հրապարակային կհայտարարվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ:

2021թ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում բացվել էր համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին: Նախարարի գնահատմամբ՝ կան բավականին դրական արդյունքներ:

Նախարարը նշեց, որ ներկա պահին քննչական կոմիտեում նախաձեռնված է քրեական վարույթ՝ համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հարցով, «Տելեգրամ» ալիքով: Ըստ Ղազարյանի՝ դա այսօր ամենադժվարն ու խնդրահարույցն է իրենց համար:

«Դրա հետ կապված ունենք կատարած լուրջ աշխատանքներ: Եվ մոտ ժամանակներս դրա մասին կլսեք»,-ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ նախաձեռնված քրեական վարույթով անցնում է 250 անձ:

Այս խորագրի վերջին նյութերը