Արցախում այնքան չէին ցանկանում ներգրավվել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, որ այսօր իրենց ստիպում են մաս կազմել Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներին (տեսանյութ)
«Ալիևը փորձում է ապամոնտաժել Արցախի պետականության «փշրանքները»»,-քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն այսպես է բնութագրում Արցախի նախագահի հեռացման կոչի և Արցախում պետական ինստիտուտները վերացնելու մասին Ալիևի հայտարարությունը:
Ըստ քաղաքագետի՝ Ալիևի քայլերը միանգամայն տրամաբանական են, հատկապես, որ պաշտոնական Երևանը չի ընդդիմանում թշնամուն, այլ լուռ համաձայնությամբ օժանդակում է նրան:
Բենիամին Մաթևոսյանի խոսքով՝ Արցախի իշխանությունը պետք է կողմնորոշվի՝ ի վերջո պայքարի պիտի դուրս գա՞, թե՞ այդպիսի իմիտացիա անելով քաղաքական «ալիբի» ստեղծի հետագայում իր պասիվությունն արդարացնելու համար:
Մաթևոսյանի վերլուծությամբ՝ Արցախի քաղաքական դաշտը պետք է նաև հստակեցնի, թե Հայաստանում ո՞ր կուսակցությունների կամ ուժերի հետ է գործակցելու:
Քաղաքագետն ընդգծում է՝ եթե Արցախում միտք չունեն Հայաստանի ներքաղաքական կյանքին խառնվելու, ապա թող պատրաստ լինեն, որ իրենց ներքաղաքական կյանքին Ադրբեջանն է խառնվելու:

Մանրամասները՝ Alpha NEWS-ի տեսանյութում: