Աշխարհ

29.05.2023 20:56


Իրանը շուտով կներկայացնի գերձայնային հրթիռ

Իրանը շուտով կներկայացնի գերձայնային հրթիռ

Իրանը շուտով կներկայացնի իր գերձայնային բալիստիկ հրթիռը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն՝ այս մասին հայտարարել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն:

Հաջիզադեն գերձայնային բալիստիկ հրթիռի ստեղծման մասին առաջին անգամ հայտարարել էր անցյալ տարվա նոյեմբերին:

Նրա խոսքով՝ այդ հրթիռն ունի մեծ արագություն և կարող է մանևրել մթնոլորտում։

«Այս հրթիռն ուղղված է հակառակորդի հակահրթիռային համակարգերին: Այն մեծ թռիչք է հրթիռային տեխնոլոգիաների զարգացման ոլորտում»,-ասել է Հաջիզադեն։

Այս խորագրի վերջին նյութերը