Ռոբերտ Թաթոյան. «Ջավախքում ընթանում է վրացականացման քաղաքականություն
«Երկիր» ՀԿ միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանն այսօր անդրադառնալով ջավախահայության նկատմամբ Վրաստանի կողմից իրականացվող քաղաքականությանը, ասել է, որ վրացական իշխանություններն այս հարցում անզիջում են, և այդ ուղղությամբ կատարվող ցանկացած քայլ հանդիպում է վրացական կողմի կատաղի դիմադրությանը։
–Վահանգն Չախալյանի գործը միակը չէ վրացական իշխանությունների կողմից, դա մեթոդական քաղաքականություն է, որի նպատակն է դաշտը մաքրել ակտիվիստներից, որպեսզի ոչ ոք չկարողանա արտահայտել ջավախահայության պահանջներն ու պաշտպանել իրենց իրավունքները,–հայտարարել է նա։
Բանախոսի խոսքերով՝ այն, ինչ իրականացվում վրացական իշխանությունների կողմից, խտրական տարրական քաղաքականություն է.
–Կատարվում է վրացականացման քաղաքականություն։
Ռ. Թաթոյանը հավելել է.
–Վրաստանում այնպիսի ռեժիմ է ստեղծված, որ ցանկացած մարդ, ով ինչ–որ կերպ փորձում է բարձրացնել այս խնդիրները, միանգամից ճնշվում է։ Վրացական իշխանությունների նպատակն է ջնջել քիչ թե շատ ինքնուրույն հայկական շահերը հետապնդող քաղաքացիական հասարակության ինստիտուտները։
Բանախոսի համար ցանկալի կլիներ, որ Հայաստանի կողմից այդ ուղղությամբ տարվող քաղաքականությունը շատ ավելի հետևողական և շատ ավելի վճռական ձևով տարվեր։

7or.am