Տնտեսական

30.05.2023 09:06


Երազանքի հետքերով դեպի մեծ ֆուտբոլ. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը (տեսանյութ)

Երազանքի հետքերով դեպի մեծ ֆուտբոլ. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը (տեսանյութ)

Առաջին անգամ Հայաստանում անցկացվում է Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբար: Այն բարեգործական նախաձեռնություն է, որը իրականացնում է Ամերիաբանկը: Նախաձեռնությանը միացել են նաև ՀՀ առաջատարբրենդերը՝ Team Telecom Armenia-ն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Տաշիր ընկերությունների խումբը:

Հայաստանի մարզերից 10-15 տարեկան 160 պատանի հնարավորություն ունեն մարզվել աշխարհի լավագույն մարզիչնեի մոտ: Ընտրվել են այն պատանիները, որոնք խաղում են մարզերի ակումբներում և աչքի են ընկել իրենց խաղային հատկանիշներով:

Պատանիներին մարզելու նպատակով Հայաստան են ժամանել Միլանի ակադեմիայի մարզիչներ Կլաուդիո Զոլան, Ամադեո Կատալդին, ԼԵո Մոզեսոնը և Վիրիո Պերելլին:

Մասնագետները հայ պատանիների հետ դեռ մեկ-երկու մարզում են անցկացրել, բայց տպավորված են նրանց ոգևորությամբ, նկատել են՝ սիրում են այն, ինչ անում են:

Ամերիաբանկի մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանի խոսքով՝ իրենց համար շատ կարևոր էր ծրագրում ներառլե հենց մարզերի պատանիներին, կարևոր ուղերձն այն է, որ նրանք հավատան երազանքներին և համառորեն գնան դրանց հետևից:

Ծրագիրը թեև պիլոտային է, առաջին անգամ է անցկացվում, բայց չի բացառվում, որ հաջորդ տարիներին ևս կանցկացվի, արդեն կախված արդյունքներից: Ճամբարը կանցկացվի երկու հերթափոխով՝ մայիսի 28-ից հունիսի 7-ը:

Այս խորագրի վերջին նյութերը