Լրահոս

30.05.2023 19:07


Երևանի Սարալանջի փողոցում հունիսի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի (լուսանկար)

Երևանի Սարալանջի փողոցում հունիսի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի (լուսանկար)

Հարգելի քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունը մեծացնելու նպատակով ս.թ. հունիսի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սարալանջի փողոցում։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։

Աբովյան պուրակից դեպի Սարալանջի փողոց, նախկինում միակողմանի երթևեկության հատվածում կկազմակերպվի երկկողմանի երթևեկություն՝ հասարակական տրանսպորտի երթևեկության համար նախատեսված առանձնացված գոտիով, ընդհանուր հոսքին հակառակ ուղղությամբ, ինչպես նաև բարձրացող ուղղության աջ մասում՝ մինչև հետիոտնային անցում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը:

Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

350216772_6211269915607775_697892738735231897_n

Այս խորագրի վերջին նյութերը