Աշխարհ

30.05.2023 19:45


Մորգենշտերնը բացահայտել է 20 կիլոգրամով նիհարելու գաղտնիքը

Մորգենշտերնը բացահայտել է 20 կիլոգրամով նիհարելու գաղտնիքը

Ռուս ռեփեր Մորգենշտերնը բացահայտել է նիհարելու իր գաղտնիքը։ Այս թեմայով նա խոսել է փոդքասթի նկարահանման հրապարակում, որի տեսանյութը հրապարակվել է Bugatti Music YouTube-յան ալիքում։

Կատարողը պատմել է, որ իր առավելագույն քաշը եղել է 100 կիլոգրամ, իսկ առաջին 20-ը կարողացել է կորցնել ընդամենը մեկուկես ամսում։ Նրա խոսքերով՝ իրեն հաջողվել է ազատվել ավելորդ քաշից կալորիաների հաշվման և ինքնակարգապահության միջոցով։ Երաժիշտը պարզաբանել է, որ նիհարելու հարցում գլխավորը համարում է սնունդը։

«Սնունդ, պարզապես սնունդ: Երբ տեսնում ես նիհարելու առաջին արդյունքը, քեզ համար այլևս դժվար չէ, հասկանում ես՝ կարող եմ ավելին»,-շոուի զրուցակիցների հետ կիսվել է բլոգերը։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը