Լրահոս

27.04.2009 18:36


Ա. Ռուստամյան. «Մենք ցույց կտանք, թե ինչ է նշանակում իշխանություն-ընդդիմություն քաղաքակիրթ հարաբերություններ»

-Մենք ցույց կտանք, թե ինչ է նշանակում իշխանություն-ընդդիմություն քաղաքակիրթ հարաբերություններ։ Ընդդիմությունը և իշխանությունը ինքնաթիռի երկու թևերն են, որոնք պետք է միասին լինեն, որ ինքնաթիռը տեղից շարժվի։ Իսկ մեզ մոտ մի թևը մյուսի չլինելն է ուզում, այդպես հնարավոր չի երկիրը տեղից շարժել,- ասել է Արմեն Ռուստամյանը։

Նա նաև նշել է, որ ընդդիմադիր դաշտում լինելը, դեռ չի նշանակում, չաջակցել իշխանություններին, դիմակայելու այն դիվանագիտական հմտություններին, որոնց տիրապետում է Թուրքիան, քանի որ «դրանց բացասական հետևանքները զգալու ենք բոլորս»։

Հանդես կգա՞ Դաշնակցությունը հեղափոխական կեցվածքով հարցին, Ա.Ռուստամյանը պատասխանել է, որ «հեղափոխական միջոցներով խնդրի լուծման կարիք առաջանում է այն ժամանակ, երբ մնացած բոլոր միջոցները սպառված են։ Ես չեմ համարում, որ մենք այդ բոլոր միջոցները սպառել ենք»։

Նա նաև հավելել է, որ «ազգային հարցերի լուծման հետ կապված՝ Դաշնակցությունը համայն հայության աջակցության շատ լուրջ կարիք ունի»։

 

Այս խորագրի վերջին նյութերը