Կարծիք

30.05.2023 17:22


Բաքվի և Ստեփանակերտի, այպես ասած, երկխոսությունը ձևական բնույթ է կրելու

Բաքվի և Ստեփանակերտի, այպես ասած, երկխոսությունը ձևական բնույթ է կրելու

Եվրոպական միությունը (ԵՄ) համարվում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, ուստի և մարդասիրական արժեքներով առաջնորդվող պետությունների միություն։ Այստեղից հետևում է, որ հատկապես, ԵՄ կառույցի բարձրագույն ղեկավարները նույնպես ընտրվում են ԵՄ արժեքներին և չափանիշներին համապատասխանող գործիչներ։ Այդ ժողովրդավար, մարդասեր գործիչներից ամենանշանավորներից է, Եվրոպական խորհրդի նախագահ, մսյո Շառլ Միշելը։ Խորապես մտահոգված լինելով արցախցիների ճակատագրով, սույն հումանիստ գործիչը հայտարարել է․ «Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի միջև երկխոսությունն իրենց իրավունքների ու անվտանգության վերաբերյալ այժմ էական նշանակություն ունի»։

Այժմ, ըստ էության։ Պարզից էլ պարզ է, որ Բաքվի և Ստեփանակերտի, այպես ասած, երկխոսությունը ձևական բնույթ է կրելու։ Եթե այն , այնուամենայնիվ կայանա, ապա դրանից կշահի միայն Ադրբեջանը, որը, այդ երկխոսությունից կարճ ժամանակ անց, ցեղասպանության կենթարկի Արցախի մեր հայրենակիցներին։ Չի՞ գիտակցում, արդյոք այս ամենը մեծ հումանիստ մսյո Միշելը։ Անշուշտ գիտակցում է։ Բա, ու՞ր մնաց ժողովրդավարությու՞նը, մարդու իրավունքնե՞րը, հումանիզմը՞։ Եթե նման հարց տաք մսյո Միշելին և եթե նա ամկեղծ լինի, ապա կպատասխանի․

-Ի՞նչ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, հումանիզմ և այլ տխմարություններ։ Մենք առաջնորդվում ենք մեր շահերով և Ադրբեջանը մեր կարևոր գործընկերն է։ Մենք, ինչպես ձեր Հայաստանի ղեկավարությունը, թքած ունենանք, ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի ժողովրդի ճակատագրի վրա։

Պահանջ ունեք, ձեր իշխանությունից պահանջեք։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը