Աշխարհ

31.05.2023 19:26


Ջոնի Դեփը լուրջ վնասվածքներ է ստացել Կաննում

Ջոնի Դեփը լուրջ վնասվածքներ է ստացել Կաննում

Ջոնի Դեփը վնասվածքներ է ստացել Կաննի կինոփառատոնում։ Հոլիվուդյան դերասանի մոտ կոճի կոտրվածք է, ուստի այժմ բուժման կարիք ունի։ Այդ պատճառով աստղի առաջիկա համերգներն իր The Hollywood Vampires խմբի հետ հետաձգվում են։

«Ցավով տեղեկացնում ենք, որ Hollywood Vampires խումբը կտեղափոխի ԱՄՆ երեք հյուրախաղերի ամսաթվերը: Ջոնին կոճի ցավոտ վնասվածք է ստացել վերջին ելույթներից։ Բժիշկը նրան խորհուրդ է տվել չճանապարհորդել։ Նա նեղսրտած է իրադարձությունների այս շրջադարձից, բայց անհամբեր սպասում է հանգստանալուն, որպեսզի Vampires-ի բոլոր չորս անդամները կարողանան լավագույնս հանդես գալ եվրոպական շրջագայության ժամանակ»:

Ինչպես ավելի վաղ գրել էինք, Ջոնի Դեփը մեծ աղմուկ է բարձրացրել Կաննի կինոփառատոնում։ Դերասանը ներկայացել է «Ժաննա Դյուբարի» պատմական ֆիլմի պրեմիերային։ Դրամայում նա խաղացել է Ֆրանսիայի թագավոր Լուի XV-ի դերը։ Սա Դեփի առաջին ֆիլմ է Էմբեր Հերդի հետ սկանդալային ամուսնալուծությունից հետո։ Շոուից հետո նա արժանացել է հանդիսատեսի յոթ րոպե հոտնկայս ծափահարությունների։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը