Կարծիք

31.05.2023 22:02


Իշխանությունը վաղուց է հատել կարմիր գծերը

Իշխանությունը վաղուց է հատել կարմիր գծերը

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի ԺՊ Միքայել Համբարձումյանի կնոջն աշխատանքից ազատելու քայլը, ինչպես ճիշտ բնորոշել էր Միքայել Համբարձումյանը, իշխանության պարզունակ վրեժխնդրություն է:

Ցավալի է, բայց ոչ զարմանալի այն, որ իշխանությունը վաղուց հատել է կարմիր գծերը: Եկեղեցու, բանակի և ընտանիքի դեմ պատերազմ հայտարարած իշխանավորներից այլ բան սպասելի չէ:

Իշխանության մեջ գտնվող, հայրենիք սիրող այն իշխանավորներին, որոնք օբյեկտիվ պատճառներով հրաժարական չեն տվել և ծառայում են պետությանը և ոչ թե՝ իշխանավորներին, կոչ եմ անում հիշել «Ոսկե կանոնը» (բումերանգի օրենքը): Ի վերջո այս իշխանավորները ժամանակավոր են, մոտ ապագայում այլևս չեն լինելու: Նրանց մեղադրելու և հայհոյելու են նաև ժամանակին «դուխով» գոռացող իրենց պաշտպանները: Հենց այդ ժամանակ է պարզ երևալու այսօրվա իշխանավորի իմաստությունը և բարեխղճությունը:

Արա Զոհրաբյան ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը