Լրահոս

01.06.2023 11:05


BMW-ով վթարի են ենթարկվել «Վերջին զանգ»-ի միջոցառման մասնակիցները, 18-ամյա 3 տղաներ տեղափոխվել են հիվանդանոց

BMW-ով վթարի են ենթարկվել «Վերջին զանգ»-ի միջոցառման մասնակիցները, 18-ամյա 3 տղաներ տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 18-ամյա Հրաչյա Պետրոսյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ջրվեժ գյուղում «Վասպուրական» ռեստորանային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հ. Պետրոսյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 18-ամյա Մուշեղ Շաբոյանն ու 18-ամյա Աշոտ Ադամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները «Վերջին զանգ» միջոցառման մասնակիցներ են եղել, իսկ Հ. Պետրոսյանն էլ վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:

Այս խորագրի վերջին նյութերը