Աշխարհ

12.10.2011 15:33


Ադրբեջանն Արցախի հետ սահմանի երկայնքով պատ է կառուցում

Ադրբեջանն Արցախի հետ սահմանի երկայնքով պատ է կառուցում

Ինչպես հաղորդում է «1news.az»–ը, ղարաբաղաադրբեջանական զորքերի  շփման գծում Բաքուն քարե պատ է կառուցում «հայկական կողմի հարձակումներից» պաշտպանվելու համար։

Պատի բարձրությունն ավելի քան 3 մետր է։

Կառուցման աշխատանքներն սկսվել են Ակն (Աղդամ) շրջանի մոտակայքից։

Ադրբեջանի տեղական ինքնակառավարման մարմնի  ներկայացուցիչ Գաբիլյա Աբբասովը հայտնել է, որ արդեն կառուցվել է պարսպի 700–մետրանոց հատվածը։

–Պատի կառուցումը կապահովի խաղաղ բնակչության անվտանգությունը, մարդկանց թույլ  կտա վերադառնալ իրենց տները։ Սա մեծ խնդիր է, քանի որ գյուղի 78 տներից 24–ում ոչ ոք չի ապրում, քանի որ նրանք մշտապես գնդակոծության վտանգի տակ են լինում։ Իսկ եթե գնդակներից գոնե պաշտպանող ինչ–որ բան լինի, ապա մարդիկ կարող են այնտեղ ապրել,–հայտարարել է Աբբասովը։

 

Այս խորագրի վերջին նյութերը