Լրահոս

27.04.2009 18:36


«Ժառանգության» հանդիպումը Մեթյու Բրայզայի և Մարի Յովաննովիչի հետ

 

Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը և խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզային և Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր եւ տեսակետներ հայտնվեցին վերջին զարգացումների վերաբերյալ: Նշված հարցերի կապակցությամբ պատգամավորները ներկայացրին «Ժառանգություն» կուսակցության մոտեցումները, ակնկալիքներն ու մտահոգությունները: Իրենց հերթին ամերիկյան կողմի ներկայացուցիչները ներկայացրեցին երկու առանցքներով տեղի ունեցող գործընթացների հեռանկարները:

 

Այս խորագրի վերջին նյութերը