3 ամսական երեխան մահացել է «Մուրացան» ԲԿ տեղափոխելու ճանապարհին. ՔԿ խոսնակ
Երևանի Այգեստան թաղամասի տներից մեկից «Մուրացան» բժշկական կենտրոն տեղափոխված 3 ամսական երեխան արդեն մահացած է եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, որ մայիսի 28–ին` առավոտյան ժամը 07։50-ի սահմաններում, 3 ամսական երեխան շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, սակայն նրան ընդունել են մահացած վիճակում։ Մայրը ոստիկաններին և քննիչներին ասել էր, որ իր փոքրիկը մինչ այդ առողջական խնդիրներ չի ունեցել։
«Նախնական տվյալներով (նաև բժշկի կողմից տրված նախնական եզրակացությամբ)` երեխան թաքնված թոքաբորբ է տարել, արդյունքում արձանագրվել է մահ։ Երեխան մահացել է մինչեւ հիվանդանոց հասնելը»,-տեղեկացրեց ՔԿ մամուլի խոսնակը։
Աբրահամյանը նշեց, որ դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, վերջնական գնահատականները կտրվեն քննության արդյունքներից ելնելով։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։