Երևանի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում հայտնաբերվել է կնոջ դի, կողքին` 1 տարեկան երեխա
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան փողոցի շենքերից մեկի առաջին հարկի տանիքում հայտնաբերվել է կնոջ դի և մանկահասակ երեխա, որն էլ մահացել է հիվանդանոցում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի մասին ահազանգը ստացվել է հունիսի 1-ին, ժամը 12։00-ի սահմաններում։
Բժիշկները նույն վայրից ծայրահեղ ծանր վիճակում Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխել մոտ 1 տարեկան տղա երեխայի, որը, գիտակցության չգալով, մահացել է։
Այժմ տեղում աշխատում է քննչական խումբը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և երեխայի ինքնությունը։ Պարզվում է նաև՝ տեղի ունեցածը ինքնասպանությո՞ւն է, թե՞ դժբախտ պատահար։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։