Լրահոս

02.06.2023 12:47


Կրակոցներ` Վանաձորում, տղամարդը, տեսնելով պարեկներին, պարկով գողոնը շպրտել է և դիմել փախուստի

Կրակոցներ` Վանաձորում, տղամարդը, տեսնելով պարեկներին, պարկով գողոնը շպրտել է և դիմել փախուստի

Այսօր՝ հունիսի 2-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ժամը 01։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկը ծառայություն կատարելու ընթացքում ահազանգ է ստանում, որ վանաձոր քաղաքի Գրիբոյեդովի փողոցի 6-րդ շենքում գողություններ են տեղի ունենում։

Պարեկը մեկնում է նշված վայր և նշված վայրի հարևանությամբ գտնվող Համբարձումյան փողոցի 7 հասցեի մոտ նկատում է մի քաղաքացու, ում ուսին առկա է պայուսակ, ձախ ձեռքին պարկ, իսկ աջ ձեռքին լինգի նմանվող առարկա։

Այդ քաղաքացին, նկատելով պարեկներին, պայուսակն ու պարկը գցում է գետնին ու դիմում փախուստի։ Պարեկները հետապնդում են նրան, սակայն քաղաքացին ոչ միայն շարունակում է փախուստը, այլև ձեռքին եղած լինգը շպրտում է պարեկների ուղղությամբ։ Վերջիններս շարունակելով հետապնդումը, ասում են նրան, որ դադարեցնի փախուստը և կանգնի, ընթացքում մի քանի անգամ պարեկներից մեկը հայտարարում է՝ «կանգնիր, թե չէ՝ կկրակեմ»։

Տեսնելով, որ այդ բառերն էլ չեն զգաստացնում փախուստի դիմած քաղաքացուն, պարեկներից մեկը իրեն ամրակցված ծառայողական զենքից մի քանի անգամ նախազգուշական կրակոց է արձակում դեպի օդ։

Հետո պարեկները նկատում են, որ տղամարդը ձեռքը տանում է դեպի գրպանը, ինչի պատճառով կասկած է առաջանում, որ նրա մոտ, հնարավոր է՝ հրազեն լինի։ Եվ կրկին նրան ներկայացնում են օրինական պահանջ՝ «կանգնիր» և ևս 1 նախազգուշական կրակոց արձակում դեպի օդ։

Քաղաքացին այդ պահին էլ չի ենթարկվում պարեկների «կանգնիր» պահանջին, փախչում և մտնում է մոտակայքում կայանված ավտոմեքենայի տակ։

Պարեկները շրջափակում են ավտոմեքենան և տղամարդուն հորդորում են, որպեսզի դուրս գա ավտոմեքենայի տակից։ Ոստիկանության ծառայողների գալուց հետո տղամարդը ավտոմեքենայի տակից ոստիկանների ու պարեկների ուղղությամբ է նետում դանակի նմանվող առարկա և դուրս է գալիս մեքենայի տակից։

Պարզվում է, որ նա Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Պ․ Թունյանն է։

Այս խորագրի վերջին նյութերը