Աշխարհ

02.06.2023 13:46


Թուրքիայում Ադրբեջանի դեսպանն ազդարարել է «Զանգեզուրի միջանցքի շուտով բացվելու» մասին

Թուրքիայում Ադրբեջանի դեսպանն ազդարարել է «Զանգեզուրի միջանցքի շուտով բացվելու» մասին

Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովն ազդարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը շուտով կբացվի»։

«Զանգեզուրի միջանցքը կմիացնի Թուրքիան և Ադրբեջանը։ Այդ միջանցքի բացման աշխատանքն ընթանում է արագ տեմպերով և մոտենում է ավարտին»,-ասել է նա TRT Haber-ի հարցազրույցում։

Շարունակելով տարածքային հավակնությունների քաղաքականությունը՝ ադրբեջանցի դեսպանը հայտարարել է, որ «Զանգեզուրն այն հողն է, որը 1920թ. Խորհրդային Միության ժամանակներում խլվել է մեզանից և հանձնվել Հայաստանին։ Թուրքիայի հետ Ադրբեջանի սահմանին պատնեշ է դրվել, ստեղծվել են խոչընդոտներ»։ Ասելով, որ Զանգեզուրի միջանցքով Թուրքիայի և Ադրբեջանի միջև հեռավորությունը կկրճատվի՝ հասնելով 38 կիլոմետրի, դեսպան Մամեդովն ընդգծել է, որ դա կարևոր է նաև Ասիայի հետ Թուրքիայի առևտրային հարաբերությունների համար. «Թուրքիան կապ կհաստատի Արևելքի և Արևմուտքի միջև»։

Լկտի հայտարարությունները «քաղցրացնելու» համար Մամեդովն ավելացրել է, որ «Զանգեզուրի միջանցքի նախագիծը կարևոր է Հայաստանի համար՝ սեփական անվտանգության տեսակետից»։

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը