Կարծիք

02.06.2023 14:16


Ահազանգ Արարատի մարզից․ խնդիրը պահանջում է հրատապ լուծում

Ահազանգ Արարատի մարզից․ խնդիրը պահանջում է հրատապ լուծում

Արարատի շրջանից ահազանգում են ‼️

Շուրջ 1 շաբաթ է, ինչ Արտաշատի և Վեդիի գյուղերում ոռոգելի ջուր չկա։ Գյուղացիներն ասում են՝ արդեն երրորդ անգամ պետք է ջրած լինեին իրենց այգիները, բայց հասցրել են ընդամենը մեկ անգամ ջրել։ Այս ամենի արդյունքում, տուժելու է բերքը։

Գյուղացիները մտահոգված են, որ այս տարի բեռնատարների սեփականատերերը իրենց չեն մոտենում։ Ծիրանն արդեն հասել է, և եթե չստացվի առաջիկա օրերին մթերել, ահռելի նյութական վնասներ են կրելու։

Նշում են, որ նախորդ տարիներին իրենց մոտենում ու նախապես վճարում էին դեռևս հունվար ամսից։ Թե ի՞նչն է պատճառը, որ բեռնատարները չեն մոտենում մթերելու՝ հնչում են միայն ենթադրություններ։

Խնդիրը պահանջում է հրատապ լուծում, ինչի կապակցությամբ նաև հարցում եմ ուղարկել Էկոնոմիկայի նախարարությանը։

Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը