Լրահոս

03.06.2023 13:22


6-րդ հարկից երեխայի հետ ընկած կինը բլոգեր Օվսաննա Սողոյանն է

6-րդ հարկից երեխայի հետ ընկած կինը բլոգեր Օվսաննա Սողոյանն է

Հունիսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Սվաճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում կնոջ դի կա և վիրավոր երեխա։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված վայրից ծայրահեղ ծանր վիճակում բժիշկները հիվանդանոց են տեղափոխել մոտ 1 տարեկան տղա երեխայի։

Տեղում հայտնաբերվել է երկտասարդ կնոջ դի։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածն ու վիրավորը մայր ու որդի են։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում Ոստիկանության Մալաթիայի բաժին, որ երեխան գիտակցության չգալով, մահացավ։

Tert.am Life-ի տեղեկություններով մահացած կինը հաղորդավար և բլոգեր Օվսաննա Սողոյանն է: Նրա ընկերները սոցիալական ցանցերում գրառումներ են իրականացրել: Լրագրող Դիանա Մարտիրոսյանը ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում խոսել է Օվսաննայի մասին՝ կիսվելով նամակագրություններով:

Դար 21-ի նախկին հաղորդավարուհի Նունե Այլանջյանը ևս ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Դեռ 10 տարի առաջ, երբ Դար21-ում լրագրող էինք փնտրում, ով պիտի աշխատեր ինձ հետ միևնույն թիմում, ես միանգամից քվեարկեցի քո օգտին: Ես ընտրեցի քեզ ու չսխալվեցի: Հիշում եմ մեր` առաջին անգամ իրար հետ տեղ գնալը: Արտաշի շաուրմայանոցում էինք, ասեցիր` սիրում ես, որ աղջիկները չեն թաքցնում, որ սիրում են շաուրմա ուտել, իսկ հետևի պատին կախված թիվիով մեր Դար21-էր պտտվում:

Իսկ հետո, երբ դուրս եկար Դար-ից, սկսեցի հետևել հաջողություններիդ ու ուրախանալ դրանցով: Հետո իմացա, որ ունես քո ընտանիքը ու ՍԷր Րաֆֆիին, որով ապրում էիր: Դժվար է գրել սիրելի մարդկանց մասին, էն էլ անցյալով: Ափսոս մեր հարցազրույցը այդպես էլ տեղի չունեցավ, դու ինձ պիտի պատմեիր Բալիից...մնաց հաջորդ կյանքում: Հոգիդ լույսերի մեջ մնա, Օվս»:

Այս խորագրի վերջին նյութերը