Վարշավայում կես միլիոն լեհ մասնակցել է հակակառավարական բողոքի ցույցին (տեսանյութ)
Կես միլիոն լեհ կիրակի Վարշավայում բողոքի ցույց է անցկացրել ազգայնական-պոպուլիստական կառավարության դեմ, ասել են կազմակերպիչները՝ 1989 թվականին կոմունիզմի տապալումից հետո երկրի ամենամեծ ցույցերից մեկում: Այս մասին գրել է Le Monde-ը։
Լեհաստանի նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Լեչ Վալեսան միացել է ընդդիմադիր գործիչներին աշնանը կայանալիք օրենսդրական ընտրություններից առաջ։
Մարդիկ ճանապարհ են ընկել ամբողջ երկրով այն բանից հետո, երբ նախկին վարչապետ, ցենտրիստական ընդդիմադիր «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության ղեկավար Դոնալդ Տուսկը կոչ էր արել բողոքի ցույց անցկացնել «կյանքի թանկության, խարդախության ու ստախոսության դեմ ու հանուն ժողովրդավարության, ազատ ընտրությունների և ԵՄ-ի»:
Ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասի առաջնորդները խրախուսել են իրենց կողմնակիցներին միանալ Յարոսլավ Կաչինսկու գլխավորած «Իրավունք և արդարություն» ազգայնական կուսակցության (PiS) դեմ երթին։
«Քաղաքապետարանը գնահատում է (ցուցարարների թիվը) այժմ 500,000»,-Agence France-Presse-ին ասել է կազմակերպիչների խոսնակ Յան Գրաբիեկը՝ երթի ընթացքում անդրադառնալով մասնակիցների թվին։
Պետական դրոշի կարմիր ու սպիտակ գույներով զարդարված ցուցարարները կրում էին «Բավական բավական է», «Ոչ ավտորիտար Լեհաստանին» ցուցապաստառներ ու մեղադրում իշխող կուսակցությանը չափազանց բարձր գների համար:

Աղբյուրը՝ tert.am