Լրահոս

05.06.2023 18:28


Երևանում փրկարար հոգեբանը 31-ամյա տղամարդուն համոզել է ծայրահեղ քայլի չդիմել, նա ձեռքի երակը կտրելով ինքնավնասում էր կատարել

Երևանում փրկարար հոգեբանը 31-ամյա տղամարդուն համոզել է ծայրահեղ քայլի չդիմել, նա ձեռքի երակը կտրելով ինքնավնասում էր կատարել

Այսօր՝ հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Շենգավիթի տներից մեկում քաղաքացին ինքնավնասում է արել, վնասելով ձեռքի երակը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Տեղում հրշեջ-փրկարարները, այնուհետև նրանց միացած փրկարար հոգեբանը պարզել են, որ տան սենյակներից մեկում երիտասարդ տղան կտրել է երակը և սպառնում է նորից դիմել այդ միջոցի։

Նա 31-ամյա Է․ Բ․-ն է, և այսօր դատարանում նրա վերաբերյալ պետք է ընթանար հերթական դատական նիստը։

Այս խորագրի վերջին նյութերը