Լրահոս

05.06.2023 18:33


Գովազդային վահանակն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված

Գովազդային վահանակն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված

Հունիսի 5-ին, ժամը 14։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 37/1 հասցեի մոտակայքում գովազդային վահանակն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարների, ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների և քաղաքացիների համատեղ ուժերով գովազդային վահանակը հեռացվել է ճանապարհի երթևեկելի հատվածից՝ դարձնելով այն երթևեկելի։

Այս խորագրի վերջին նյութերը