Հայաստանից ավելի շատ մեկնում են, քան մուտք գործում․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է․ «Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանից ավելի շատ մեկնել են, քան այցելել։ Այս մասին տեղեկանում ենք վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ ՎԿ-ն հրապարակել է 2023 թվականի հունվար-ապրիլին ՀՀ սահմանային մուտքերի և ելքերի գրանցումներն՝ ըստ քաղաքացիության երկրի, այսինքն՝ ՀՀ մտնող և դուրս եկողները կոնկրետ որ երկրի քաղաքացիներ են։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվար-ապրիլին Հայաստան մուտք է գործել 1 մլն 249 հազար 124 քաղաքացի, դուրս է եկել՝ 1մլն 271 հազար 867 մարդ։ Ըստ այդմ՝ մուտքերի և ելքերի սալդոն բացասական է՝ 22 հազար 743։
ՀՀ այցելած 1 մլն 249 հազար 124 քաղաքացիներից 522 494-ը ՀՀ անձնագրերով քաղաքացիներն են, իսկ 1 մլն 271 հազար 867 մեկնածներից 540 744-ն են հայկական անձնագրերով։ Այսինքն՝ ՀՀ փաստաթղթերով Հայաստանից մեկնածներն ավելի շատ են՝ 18 250, քան այցելածները։
Նկատենք, որ սա ընդամենը չորս ամսվա տվյալներն են, և երկրից մեկնած ու չվերադարձածների հստակ ցուցանիշը պարզ կլինի միայն տարին ամփոփելուց հետո։
Ինչպես արդեն նշեցինք, ՀՀ փաստաթղթերով, կամ ինչպես Վիճակագրական կոմիտեն է ներկայացնում, ըստ քաղաքացիության երկրի՝ Հայաստան այցելածների մեծ մասը ՀՀ անձնագրերով քաղաքացիներն են՝ 522 494:
Հաջորդը՝ Ռուսաստանի Դաշնությունն է, այս երկրի փաստաթղթերով Հայաստան է այցելել շուրջ 452 071 քաղաքացի, նույն կարգավիճակով ՀՀ-ից մեկնել է 462 755 քաղաքացի, կրկին, մեկնողերի թիվը գերազանցում է մուտք գործածներին։
Ռուսաստանին հաջորդում է Վրաստանը։ Այս երկրից Հայաստան է այցելել 107 474 քաղաքացի, և որպես Վրաստանի քաղաքացի ՀՀ-ից մեկնել է 103 379 քաղաքացի։
Այս տարվա հունվար-ապրիլին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է այցելել 42 069 քաղաքացի, մեկնել է՝ 42 870-ը։
Նույն ժամանակահատվածում Ուկրաինայից Հայաստան է այցելել 13 875 քաղաքացի, մեկնել՝ 14 642։ Հաջորդ մեծ թվով այցելությունները Հնդկաստանից են։ Այս երկրից Հայաստան է այցելել 10 636 քաղաքացի, մեկնել՝ 8488-ը։
ԱՄՆ-ից Հայաստան այցելությունների թիվը կազմել է 9792, Հայաստանից մեկնումը՝ 9403։ ԱՄՆ-ին հաջորդում է Ֆիլիպինները։ Այս երկրից ՀՀ այցելությունների թիվն այս տարվա հունվար-ապրիլին կազմել է 7363, մեկնումը՝ 7478։ Ի դեպ, Ֆիլիպիններից մեր երկիր այցելությունների թիվը գնալով ավելանում է։
Հայաստան այցելություններ կան նաև Թուրքիայից, այս տարվա առաջին չորս ամիսներին Թուրքիայի 4151 քաղաքացի է այցելել ՀՀ, մեկնել՝ 4101»: