Դեբեդ գյուղի խաղահրապարակում 11 տարեկան աղջնակ է մահացել
Այսօր՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գյուղի գյուղապետարանի մոտ մահացած երեխա կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 17:00-ի սահմաններում Դեբեդ գյուղի գյուղապետարանի մոտ գտնվող խաղահրապարակում նույն գյուղի բնակիչ 11-ամյա Լուսինե Գ.-ն դիպել է խաղահրապարակում տեղադրված լուսավորող էլեկետրասյան միջից դուրս եկած հոսանքալարին, որի հետևանքով երեխան էլեկտրահարվել և տեղում մահացել է:
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում էր Դեբեդ գյուղի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանում: