Լրահոս

07.06.2023 07:55


Սելավատարի ողողման հետևանքով 18 վագոն ցորեն տեղափոխող էլեկտրաքարշը գծերից դուրս է եկել

Սելավատարի ողողման հետևանքով 18 վագոն ցորեն տեղափոխող էլեկտրաքարշը գծերից դուրս է եկել

Լոռու մարզում սելավատարի ողողման հետևանքով Սանահին-Հաղպատ ճանապարհին 18 վագոն ցորեն տեղափոխող էլեկտրաքարշը գծերից դուրս է եկել, ջուրը ողողել է ողջ վագոնները։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սանահին-Հաղպատ հատվածում ՊԿ 2606 թիվ 514 էլեկտրաքարշի առջևի հատվածը գծերից դուրս է եկել և կիսակողաշրջվել:

Էլեկտրաքարշը տեղափոխում էր Ախթալայից-Եղվարդ 18 վագոն ցորեն և «Հարվկովկասյան ընկերության» մասնագետներն աշխատանքներ են կատարում վագոնը ռելսերի վրա դնելու ուղղությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է այն, որ անձրևաջրերի վարարման հետևանքով սելավատարից ջուրը դուրս է եկել ու ողողել մի քանի կմ հատված, այդ թվում՝ երկաթգիծը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնել է, որ տուժածներ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը