Լրահոս

07.06.2023 11:12


Ինչ են գնում հայերը Wildberries-ից․ «Հրապարակ»

Ինչ են գնում հայերը Wildberries-ից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում մեծ տարածում ունեցող Wildberries առցանց առեւտրի կազմակերպությունը տեղեկատվություն է տարածել Հայաստանի բնակիչների առեւտրային նախասիրությունների մասին, որ Հայաստանի բնակիչներն ամենամեծ գնումները կատարում են ամռան նախօրեին՝ մայիսին։

Ամենամեծ պահանջարկը վայելել են կանանց շրջազգեստները։ Պահանջարկն ավելացել է 6 անգամ։ 3 անգամ ավելացել է կոսմետիկ պարագաների պահանջարկը, 7 անգամ՝ սպորտային հագուստի եւ տոնական պարագաների։ Հայաստանցիներն ավելի ու ավելի հաճախ են առցանց ապրանքներ պատվիրում։

Մեծ թվով հայ կանայք սկսել են իրիկնային կորսետներ պատվիրել։ Մեծ պահանջարկ են վայելում բնական կաշվից ամառային սանդալները եւ դասական «լոդըչկաները»։ 5 անգամ աճել է սարաֆանների, 9 անգամ՝ պորտը բաց տոպերի, 4 անգամ՝ շորտերի պահանջարկը։ Հայերը սկսել են անգամ առցանց գրքեր պատվիրել, 3 անգամ աճել է սիրավեպերի պահանջարկը»:

Այս խորագրի վերջին նյութերը