Աշխարհ

07.06.2023 14:46


101 տարեկանում կյանքից հեռացել է Պիկասոյի մուսան՝ նկարչուհի Ֆրանսուազա Ժիլոն (լուսանկար)

101 տարեկանում կյանքից հեռացել է Պիկասոյի մուսան՝ նկարչուհի Ֆրանսուազա Ժիլոն (լուսանկար)

Մանհեթենի հիվանդանոցներից մեկում 101 տարեկանում մահացել է ֆրանսիացի նկարչուհի, հուշագրող, աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի նախկին սիրելի, մուսա Ֆրանսուազա Ժիլոն։ Մահը հաստատել է նրա դուստրը՝ Օրելիա Էնգելը, որի փոխանցմամբ՝ մայրը վերջերս տառապել է սրտի և թոքերի հիվանդություններից, գրում է New York Times-ը։

Ժիլոն 62-ամյա Պաբլո Պիկասոյի հետ ծանոթացել է Ֆրանսիայում՝ 1943 թվականին։ Չորս տարի անց նա Պիկասոյից ծնել է որդի՝ Կլոդ, իսկ երկու տարի անց ծնվել է նրանց դուստրը՝ Պալոման: Այնուամենայնիվ, Պիկասոն այդպես էլ չի ամուսնացել նրա հետ, և զույգը բաժանվել է 1953 թվականին։

Սակայն հենց Պիկասոյի հետ ունեցած սիրավեպի շնորհիվ է Ժիլոն հայտնի դարձել հանրությանը, հատկապես նրա հուշագրության հրապարակումից հետո։ Գիրքը դարձել է միջազգային բեսթսելլեր և այնքան է զայրացրել Պիկասոյին, որ նա փորձել է դատարանի միջոցով արգելել դրա հրատարակումը, բայց պարտվել է: Իր հուշերում ֆրանսուհին պատմել է Պիկասոյի բազմաթիվ դավաճանությունների ու բարդ բնավորության մասին։

Պիկասոյի հետ հարաբերություններից հետո նկարչուհին երկու անգամ ամուսնացել է։ 1956 թվականին ծնվել է նրա մյուս դուստրը՝ Օրելիան՝ նկարիչ Լյուկ Սայմոնից։

1970 թվականին նա ամուսնացել է Ջոնաս Սալկի՝ ամերիկացի բժշկական հետազոտողի հետ, որը մշակել է առաջին անվտանգ պոլիոմիելիտի պատվաստանյութը:

1973 թվականին Պաբլո Պիկասոյի մահից հետո նրա արտամուսնական երեխաները դատարան են դիմել՝ նկարչի կարողությունը բաժանելու համար. այն գնահատվում էր 250 միլիոն դոլար։ Պալոման ստացել է 90 միլիոն, որի մեծ մասը տրամադրել է Փարիզում Պիկասոյի թանգարանի կառուցմանը։

Françoise Gilot, Artist in the Shadow of Picasso, Is Dead at 101 - The New  York TimesFrançoise Gilot, Acclaimed Artist Who Loved And Later Left Pablo Picasso,  Dead At 101 | HuffPost EntertainmentFrançoise Gilot, French painter who inspired then left Picasso, dead at 101  - Los Angeles TimesThe revindication of Françoise Gilot, the woman who got fed up with Pablo  Picasso | Culture | EL PAÍS English

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը