Լրահոս

07.06.2023 20:00


Փրկարարները վարորդի դին հայտնաբերել են ճամփեզրի արգելապատնեշին բախված և ձորը գլորված ավտոմեքենայի մոտ

Փրկարարները վարորդի դին հայտնաբերել են ճամփեզրի արգելապատնեշին բախված և ձորը գլորված ավտոմեքենայի մոտ

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը hունիսի 7-ին, ժամը 12:48-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 30-րդ կմ-ին BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․Մ․, ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և գլորվել ձորը (մոտ 50 մ)․ ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է վարորդի դին:

Նշվում է, որ փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դին դուրս բերել ձորից, մոտեցրել դի տեղափոխող մեքենային և ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա:

Այս խորագրի վերջին նյութերը