Լրահոս

08.06.2023 09:37


Գայանեն, գտնվելով անազատության մեջ չի կարող այցելել, որդուն. «Որդիների կանչ» ՀԿ-ն մոմավառությամբ քայլերթ է կազմակերպում

Գայանեն, գտնվելով անազատության մեջ չի կարող այցելել, որդուն. «Որդիների կանչ» ՀԿ-ն մոմավառությամբ քայլերթ է կազմակերպում

«Որդիների կանչ» ՀԿ-ն մոմավառություն եւ քայլերթ է կազմակերպում է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի 22 ամյակ-ի կապակցությամբ, ում մայրը՝ Գայանե Մարտիրոսյանն այժմ անազատության մեջ է գտնվում:

«Սիրելի հայրենակիցներ,

Հունիսի 10-ին լրանում է 44-օրյա պատերազմի լեգենդ Ժորա Մարտիրոսյանի 22 ամյակը, որի մայր՝ Գայանեն, գտնվում է անազատության մեջ։

Ցավով ենք նշում, որ Գայանեն գտնվելով անազատության մեջ, չունի իր որդու տուն՝ իր իսկ ծննդյան օրով այցելելու հնարավորություն, բայց Գայանեն ունի մեզ

Ուստի՝ հունիսի 9-ին, ժամը՝ 23:00-ին, հրավիրում ենք Ձեզ, մասնակցելու մոմավառությամբ քայլերթի

Մեկնարկը տրվելու է Եռաբլուր զինվորական պանթեոնի կամարից

Մոմերով շարժվելու ենք դեպի եկեղեցի

Ժամը՝ 24:00-ին կայցելենք Ժորայի սուրբ շիրիմին և կշնորհավորենք հերոսի Երկնային ծնունդը

Ժորա ջան, ճիշտ է չենք կարող մայրիկիդ տեղը լրացնել, բայց այս օրը չենք կարող քեզ մենակ թողնել»,-ասվում է հայտարարությունում:

Այս խորագրի վերջին նյութերը