Տնտեսական

08.06.2023 09:46


Վահան Քերոբյանի աճպարարությունը․ «Հրապարակ»

Վահան Քերոբյանի աճպարարությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Orion Summit 2023. «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով միջոցառմանը մասնակցելու համար պետբյուջեից 39 հազար 200 դոլար է վճարել։ Միջոցառումը կայանալու է հունիսի 19-22-ը, Նյու Յորքում: Ավելի վաղ նախարարությունն այս միջոցառումը ներկայացնում էր որպես Orion Worldwide Innovations-ի հետ մի չտեսնված համագործակցություն, որի շրջանակներում պետք է Հայաստանը «դրսերում» ներկայացվի որպես ներդրումների համար դրախտային երկիր։

«Այսօր աշխարհում մրցունակ են այն տնտեսությունները, որոնք ավելի ճկուն են և ներդրումներ են ուղղում նորարարական ոլորտներ․․․ Orion Summit 2023-ը նպաստավոր հարթակ կլինի ստարտափների և ներդրողների հանդիպման ու նրանց միջև գործարար նոր կապերի հաստատման համար»,-նշել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Սակայն կազմակերպիչ ՍՊԸ-ի հետ նախարարության կնքած պայմանագրից տեղեկացաք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդամենը միջոցառման մասնակիցն է և մասնակցության գումար պետք է վճարի՝ պայմանագրի կնքումից հետո 5-օրյա ժամկետում»:

Այս խորագրի վերջին նյութերը