Կարծիք

08.06.2023 13:56


Սույն նիկոլական հանցագործ հաստավիզը պիտի անհապաղ մեկուսացվի հասարակությունից (տեսանյութ)

Սույն նիկոլական հանցագործ հաստավիզը պիտի անհապաղ մեկուսացվի հասարակությունից (տեսանյութ)
Նոր հանգամաքնենր են պարզվում Նիկոլ֊ՔՊ֊ի մոլագար վկա սույն հանցագործի կյանքից ու գործից, ով Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանն է:

Երեկ արագածավանցիների ընդվզումներից պարզվեց, որ սույն երկոտանին ծեծել է գյուղի 18-ամյա պատանի Արմեն Սահակյանին, ըստ գյուղացիների` մահակով մի քանի անգամ հարվածել տղայի գլխին, իսկ աչքերին գազ փչել։ Ընդ որում՝ 18֊ամյա պատանու մոտ ախտորոշված է էպիլեպսիա հիվանդություն։

Այդ մասին՝ իմ այս գրառման մեջ.
Ուշ գիշերով տեղեկացանք, որ սա ձերբակալվել է:

Մի քիչ փորփրելով սրա անցյալը՝ պարզեցինք սրա հակամարդկային, հակաբարոյական ու հակազգային էությունը: Մարդ ու հայ ներկայացող սույն երկոտանին ինչ աստիճանի վերջացած պիտի լինի իբրև հայ, իբրև տղամարդ, ուղեղի գալարներն ինչ աստիճանի պիտի նեխած լինեն նիկոլիզմ կոչված քաղցկեղով, որ տուն ու տեղը կորցրած 7 տարեկան արցախցի պատանուն ստորացուցիչ խոսքերով ավտոյից իջեցնի ու բաց թողնի դաշտի չոլերի մեջ...

Սրան պետք է իրավական գնահատական տրվի, ու երեխաների հանդեպ հոգեբանական, ֆիզիկական բռնություն գործադրող սույն նիկոլական հանցագործ հաստավիզը պիտի անհապաղ մեկուսացվի հասարակությունից:
Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը